««Մուլտի Գրուպ»-ը կրկին սկսել է ապօրինի շինարարական աշխատանքները». Անի Սամսոնյան
Advertisement 1000 x 90

««Մուլտի Գրուպ»-ը կրկին սկսել է ապօրինի շինարարական աշխատանքները». Անի Սամսոնյան

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Մուլտի Գրուպ կոնցեռն» ընկերությունը կրկին սկսել է ապօրինի շինարարական աշխատանքներ իրականացնել Աբովյան 5 հասցեում։ Եթե հիշում եք, այն կասեցրեցինք դեռևս հուլիս ամսին։ Հիմա որոշել են օգտվել քաղաքապետարանում խառն իրավիճակից և վերսկսել։ Այս պահին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները և ոստիկանությունը գտնվում է նշված հասցեում։ Հուսով եմ, որ կկասեցնեն նորից։

Երբ կազմվում էր կասեցման արձանագրությունը, ես ընկերության ներկայացուցիչներին՝ մասնավորապես ընկերության տնօրենին ասացի, որ դուք զոռբայությամբ եք զբաղվում, երբ նրանք փորձում էին չխոստովանել իրենց ապօրինի գործողությունները։

Հիմա ի՞նչ անուն տանք ձեր արածին, պարոնաʹյք»։



Նման նյութեր