Վանեցյանի ասած «վախեցած Հրաչը» մի կերպ ազատվեց լրագրողների ձեռքից. hraparak.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Վանեցյանի ասած «վախեցած Հրաչը» մի կերպ ազատվեց լրագրողների ձեռքից. hraparak.am

Ազգային ժողովում այսօր քննիչ հանձնաժողովի նիստ էր գումարվել՝ քննարկելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հանգամանքները։ Նիստին մասնակցում էր նաև այդ հեռախոսազրույցից հայտնի դարձած դատավոր Վաչե Մարգարյանը կամ նույն ինքը՝ Վանեցյանի ասած Հրաչը։ Նիստն ընթանում էր փակ դռների հետևում։

Հանձնաժողովականների կողմից «հարցաքննվելուց» և դահլիճից դուրս գալուց հետո Վաչե Մարգարյանն ընկավ լրագրողների «ճանկը» ու ուղղակի մազապուրծ ազատվեց մեր ձեռքից։ Նա համառորեն հրաժարվում էր պատասխանել մեր հարցերին՝ նշելով, որ ինքը հայտարարություն է տարածել, և ավելացնելու բան չունի։

Նրան հարցեր ուղղեցինք՝ ինքը հեռախոսազրույց ունեցե՞լ է ԱԱԾ տնօրենի հետ, Վանեցյանի ասած Հրաչն ի՞նքն է, թե՞ ոչ, վախեցա՞ծ է ինքը, երբևէ զանգո՞ւմ է ԱԱԾ տնօրենին և այսպես շարունակ։ Բայց այս բոլոր հարցերին նա հրաժարվում էր պատասխանել։

Hraparak.am-ը հարցրեց նրան՝ մենք այսօր ունե՞նք անկախ դատական համակարգ։

«Հարգելի լրագրողներ, ես հրաժարվում եմ ձեր հարցերին պատասխանել, ես մամուլի ասուլիս չեմ տալիս»,-ասաց նա։

Իսկ իր նկատմամբ ճնշում եղե՞լ է, Մարգարյանն ասաց․ «Իհարկե, չի եղել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

hraparak.am