ՀՀ սփյուռքի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը տեսակապ է հաստատել Հնդկաստանի Դելի քաղաքի 26 հայ ընտանիք ունեցող համայնքի հետ: Այս մասին կարդում ենք նրա ֆեյսբուքյան էջում:
«Սփյուռքի նախարարության կողմից անտեսված համայնքներ այլևս չեն լինելու: Եվ բնավ էլ նշանակություն չունի՝ այդ համայնքերը մեծ են, թե փոքր, նոր են կազմավորվել, թե հարյուրամյակների պատմություն ունեն: Սա ևս կարծրատիպ է, որ համառորեն կոտրելու ենք:
Այսուհետև յուրաքանչյուր շաբաթ տեսակապի միջոցով կապ կհաստատենք նախկինում անտեսված, սփյուռքի նախարարության հետ չհամագործակցած հայ համայնքերի ներկայացուցիչների հետ:
Մեր առաջին տեսակապը Հնդկաստանի Դելի քաղաքի փոքրաթիվ, մասնավորապես, 26 հայ ընտանիք ունեցող համայնքի հետ էր»,- նշված է հայտարարության մեջ: