Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հրապարակումը.
«Ժողովրդավարական և իրավական պետությունում յուրաքանչյուր ոք պետք է պաշտպանված լինի ազատ արտահայտելու համար իր տեսակետները, կարծիքը, քննադատական խոսքն ու տեղեկատվությունը՝ առանց որևէ մտավախության և հետապնդման ռիսկի:
Ժողովրդավարական և իրավական պետությունում չի կարող և չպետք է հանդուրժվի կարծիքի հիմքով մարդու նկատմամբ որևէ հետապնդման, առավել ևս սպառնալիքի փաստ, արտահայտություն, կոչ կամ գործողություն:
Ժողովրդավարական և իրավական պետությունում իշխանությունների ուղղակի և անմիջական պարտավորությունն է միջոցներ ձեռնարկելու ոչ միան կանխելու նման գործողությունները, այն է գնահատական տալու իշխանության կամ որևէ հանրային կամ մասնավոր անձի հասցեին ամենաքննադատական և ամենանհիմն քննադատական խոսք, մոտեցում դիրքորոշում արտահայտողի, նրա հարազատների նկատմամբ սպառնալիքի, ատելության խոսքերին և գործողություններին, այլ նաև պետք է անհապաղ, արդյունավետ միջոցներ ձեռնարկի, նման գործողություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, նաև սպառնալիքներ ստացած անձի, նրա հարազատների անվտանգությունը և կարծիքի արտահայտման ազատությունը պաշտպանելու համար:
Ժողովրդավարական և իրավական պետությունում իշխանությունը պետք է մշտապես և արդյունավետ կատարի մարդու իրավունքների պաշտպանության իր պարտավորությունները»: