Արսեն Ջուլֆալակյանը՝ Յուրիկ Վարդանյանի մասին
Advertisement 1000 x 90

Արսեն Ջուլֆալակյանը՝ Յուրիկ Վարդանյանի մասին

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ցավոք մեզանից հեռացավ հայկական սպորտի ամենավառ մեծություններից մեկը։ Մարդ, ով մի քանի տասնամյակ շարունակում էր կուռք մնալ ամենատարբեր մարզաձևերի ներկայացուցիչների համար։ Տասնյակ հազարավոր երեխաներ և պատանիներ սկսել են զբաղվել սպորտով՝ ցանկանալով նմանվել Յուրի Վարդանյանին։

20-րդ դարի լավագույն ծանրորդներից մեկը, բազմաթիվ համաշխարհային ռեկորդների հեղինակ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն։ Մարդ, ով ազատ մուտք ուներ ԽՍՀՄ քաղաքական ղեկավարների մոտ, ընդունված և սպասված էր ամենատարբեր բնագավառների լավագույն ներկայացուցիչների կողմից, ճանաչված էր ամբողջ աշխարհում։ Մարդ, ում մասին բազմաթիվ լեգենդներ են հյուսվել…

Անչափ շատ կարելի է խոսել Յուրի Վարդանյան մարզիկի մասին։ Եվ դեռ շատ է խոսվելու: Հանգչիր խաղաղությամբ ԼԵԳԵՆԴ»: