«Էս ամենը պետք էր ասել այն ժամանակ, երբ էդ «ականների» վրա ահաբեկչության հոդված չէին դրել»
Advertisement 1000 x 90

«Էս ամենը պետք էր ասել այն ժամանակ, երբ էդ «ականների» վրա ահաբեկչության հոդված չէին դրել»

Արթուր Դանիելյանի հրապարակումը.

«Մի քանի շաբաթ առաջ բախտ վիճակվեց Էդուարդ Շարմազանովի հետ ծանոթանալ: Շատ հաճելի էր, իրոք։ Համ ուրախ էի ծանոթանալ, համ էլ հաճելի էր: Երկրում տեղի ունեցած հեղաշրջումը ահագին մարդկանց լյուստրացիայի ենթարկեց՝ թե դրական և թե բացասական իմաստով: Ես հավատացած եմ, որ Շարմազանովը և ևս մի քանի հանրապետականներ ներկա պահին ավելի բարձր վարկանիշ ունեն, քան երբևէ ունեցել են: Երեկվա իր ելույթը ԱԺ-ում ևս մի քանի հազարով ավելացրեց իր համակիրների բանակը: Շատերի դուրը եկավ: Շատերի, բայց ոչ իմ:

Մեղմ ասած երկակի էր զգացմունքներս, երբ լսում էի ոնց էր Շարմազանովը ասում, որ ՊՊԾ գնդի գրավումը դա հարձակում էր Հայաստանի վրա, երբ ասում էր, որ տարբերություն չի տեսնում ՊՊԾ գնդի գրավման ու մեր սահմանների վրա ոտնձգության միջև: Երկակի տպավորություն էր, երբ լիովին իրավացիորեն արձանագրում էր, որ ՊՊԾ-ում զոհված գնդապետ Վանոյանը հերոսաբար պաշտպանում էր մեր պետությունը և բոլորիս շահը: Բանն այն է, որ ամեն ինչ ճիշտ է ասել, բայց չեմ հասկանում, ինչո՞ւ նա և իր կուսակիցները այս ճշմարտությունը գոնե շաբաթը մեկ չէին հնչեցնում վերջին երկու տարվա մեջ:

Չէ, ես գիտեմ, որ շեֆն էր ասել չխոսել, բայց ախր, եթե դու գիտես, որ դա «ական է պետության դեմ», պիտի հելնեիր, մանդատը վայր դնեիր ու ամեն օր փորձեիր ականազերծել այդ ականը: Իմ և իմ ընկերների գործն ահագին կհեշտանար Շարմազանովի և այլոց աջակցությունն ունենալու դեպքում:

Էս ամենը պետք էր ասել այն ժամանակ, երբ էդ «ականների» վրա ահաբեկչության հոդված չէին դրել: Այս տարվա մայիսյան հեղաշրջումը սկսվեց ապրիլյան պատերազմով, շարունակվեց ՊՊԾ-ի գրավմամբ, բանակի ու եկեղեցու դեմ արշավով: Մինչդեռ ՀՀԿ-ն, տաս տարի լիարժեք իշխանություն ունենալուց հետո, չգիտես ինչու, նոր է հիշել տոտալիտար աղանդների ու համասեռական քարոզչության արգելքի մասին: Հիշել է, երբ այդ օրենքները անցակացնելու տարբերակ էլ չկա…

Ճիշտ բաներ էր ասում Էդուարդը, բայց շատ տհաճ էր դա լսել:

Հ.Գ. Նաիրի Հունանյանենք խի՞ են բերդում, չեմ հասկանում»։



Նման նյութեր