Ո՞նց կարելի է նման համաներում կիրառել մարդասպանների համար․ ՊՊԾ գնդում զոհված Գագիկ Մկրտչյանի մայրը զայրացած է. shabat.am
Advertisement 1000 x 90

Ո՞նց կարելի է նման համաներում կիրառել մարդասպանների համար․ ՊՊԾ գնդում զոհված Գագիկ Մկրտչյանի մայրը զայրացած է. shabat.am

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր՝ նոյեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր քրեական գործերով համաներումը ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամների վրա տարածելու որոշման շուրջ քննադատություններին։ Զեյնալյանը նշել էր, որ եթե ՊՊԾ գնդում սպանվածների հարազատները կամ պատանդառուները առարկեն, «Սասնա Ծռերի» հանդեպ համաներում չի կիրառվի։

Կատեգորիկ կերպով դեմ եմ այդ համաներմանը, ո՞նց կարելի է նման համաներում կիրառել մարդասպանների համար։ Երբեք չեմ ուզի։ Մի մոլորակ էլ կանգնի համոզվի, երբեք չեմ համաձայնվի։ Ես չգիտեմ՝ վրդովմունքս ոնց արտահայտեմ, ոչ մի դեպքում համաձայն չեմ, չեմ ուզում։ Կազմակերպիչներից բռնած, էն շարքայիններից դուրս եկած պիտի ամեն մեկն իրա արժանի չափով պատժվի, իսկ մարդասպանները՝ առավել ևս մինչև ցմահ պիտի նստեն»։ Shabat.am-ի հետ զրույցում ասաց ՊՊԾ գնդում զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանի մայրը՝ տիկին Անահիտ Մկրտչյանը։

Հարցին, թե պատրաստվում է դիմել Արդարդատության նախարարություն և իր կարծիքը հայտնել, զոհված ոստիկանի մայրը պատասխանեց․ «Այդպիսի բան չպիտի լիներ։ Արգելված զենքը վերցնի, գնա գունդ ծառայությունը կատարելու ժամանակ մտնի ու կրակի, ինչի՞ մասին ա խոսքը։ Արդարադատությանը դուք ասեք՝ որ նրանք շատ դեմ են, վրդովված են, կբողոքեն մինչև վերջ։ Չեն ամաչո՞ւմ, եթե իմ տղան չլիներ, ավելի բեթար, բաներ կլիներ։ Էդ մի կառույցից դուրս կգային կգնային էն մի կառույցը։ Իմ տղայի շնորհիվ ամեն ինչից փրկվել են։ Ամենինչին իմ տղան է ահազանգել, չի կարելի մոռանալ։ Ոչ թե այդ մարդասպան, ոճրագործներն են հերոս, այլ իմ տղան՝  Գագիկ Մկրտչյանը, ով մինչև վերջ դիմադրեց ու դրանից հետո հիվանդանոցում մահացավ։ Դուք հայտնեք, որ խիստ զայրացած են, բողոքելու են։ Մենք նաև վրդովված ենք էդ համաներման մասին որոշումից, ով ա՞ էդ որոշումը կայացրել, էդ անսիրտ, անհոգի մարդը»։

shabat.am