Լրագրող Հայկարամ Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մանկական տարիքի վառ տպավորված պատկերներից է «Ռոսիա» կինոթատրոնի (հիմա` «Այրարատ» չկինոթատրոնի) մոտ Յուրիկ Վարդանյանի մեծադիր նկարը։ Տրանսպորտով անցնելիս պարզ երևում էր։ Կարծում եմ՝ 1980-ին կամ 81-ին տեղադրվեց ու մի քանի տարի այնտեղ էր՝ Մոսկվայի օլիմպիական խաղերում իր փայլուն հաղթանակների առթիվ։ Այն ժամանակ Ստալոնեի կամ Շվարցենեգերի մասին շատ չգիտեինք, այնպես որ ֆիզիկական ուժի խորհրդանիշը Յուրիկ Վարդանյանն էր ու մի քանի «յան»-ով վերջացող ուրիշ ազգանուններ»։