«Սա փաստում է, որ պետական կարևորության տեղեկատվությունը պատշաճ կարգով չի հավաքագրվել, չի դասակարգվել, չի արխիվացվել, չի թվայնացվել ու հասանելի չէ»
Advertisement 1000 x 90

«Սա փաստում է, որ պետական կարևորության տեղեկատվությունը պատշաճ կարգով չի հավաքագրվել, չի դասակարգվել, չի արխիվացվել, չի թվայնացվել ու հասանելի չէ»

Կարեն Անտաշյանի հրապարակումը.

«Կամո Արեյանի իբրև խորհրդական նշանակման հիմնավորումն այն է, որ նա չափազանց լավ է տեղեկացված քաղաքային տնտեսությանը ու միակն է, որ կարող է շատ արագ փոխանցել տվյալներ, որոնց հայթայթումը նորեկի համար օրեր կզբաղեցներ և սա տրամաբանված հիմնավորում է, հաշվի առնելով, որ կարող են լինել արտակարգ իրավիճակներ, երբ որոշման կայացումը հրատապություն է։

Բոլորը վերանշանակման փաստի ու այս պաշտոնյայի հարակայունության վրա են բացվում, բայց ոչ ոք չի խոսում այն մասին, որ այս ծավալի ու ճշտության ինստիտուցիոնալ հիշողության մեկ պաշտոնյայի տիրապետելը միանգամից համակարգային խոռոչ է մատնանշում, սա փաստում է, որ պետական կարևորության տեղեկատվությունը պատշաճ կարգով չի հավաքագրվել, չի դասակարգվել, չի արխիվացվել, չի թվայնացվել ու հասանելի չէ։

Գիտեք, որ անգամ փաստաթղթաշրջանառությունը քաղաքապետարանում մինչև հիմա տպագիր թղթերով է արվում։ Համակարգային բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկն էլ հետագայի համար պետք է լինի հենց այս տվյալների բազայի ստեղծումը։ Օրինակ այս պահի դրությամբ չունենք տարիների կտրվածքով ծառերի չորացման ու հիվանդացման քանակաորակական ցուցանիշների ու պատճառների վիճակագրություն։ Մինչդեռ այդ տեղեկատվությունը կարող էր օգնել հասցեական լուծումներ գտնել ու կանխել շատ կորուստներ»։



Նման նյութեր