
Նորվեգիայում այսուհետ նամակներն ու ծանրոցները տներով կբաժանի ռոբոտ փոստատարը, գրում է Digital Trends-ը: Ամերիկա-նորվեգական Buddy Mobility ընկերության ստեղծած ռոբոտը կսկսի աշխատել թեստային ռեժիմով՝ Կոնսբերգ քաղաքում:
Արտաքնապես այն անիվների վրա մեծ արկղ է հիշեցնում: Ռոբոտը կարող է տեղաշարժվել 6 կմ/ժ արագությամբ և կարող է օրական մոտ 100 հասցե սպասարկել: Ընկերությունից հայտնել են, որ եթե փորձը հաջողվի, ապա նախագիծը կզարգացնեն: