«Գռդոնչիները մի այլ տիպի շատացել են, + գները բարձրացել են»
Advertisement 1000 x 90

«Գռդոնչիները մի այլ տիպի շատացել են, + գները բարձրացել են»

Կարեն Վրթանեսյանի հրապարակումը.

«Քաղաքից էլ երկու բառ․․․ Շատ սուբյեկտիվ է գրածս, այնպես որ ձեր կարծիքն էլ է հետաքրքիր, հարգելի ընթերցողներ։

Վերջին 2 ամսում կտրուկ վատացել է տաքսիների հարցը։ Եթե առաջ երթևեկության հոսքերում 10-ից գոնե 4-5-ը ինչ-որ սերվիսների ավտոներ էին, ապա հիմա կարող ես 20 րոպե տնգվել փողոցում ու ցիվիլ տաքսի չտեսնել։

Փոխարենը գռդոնչիները մի այլ տիպի շատացել են, + գները բարձրացել են։ 1-2 օրը մեկ ստիպված վեճերի մեջ եմ։ Չէ, հասկանում եմ, կա gg, կա Yandex, կան այլ «օնլայն տաքսիներ», բայց եթե փողոցում ես ու վռազ, 3-5 րոպեում տաքսի է պետք, ապա gg-ի մասին հիմնականում կարելի է մոռանալ։

Նախ՝ ուզում եմ հասկանալ, գուցե ուղղակի ի՞մ բախտն է, որ խրոնիկ չի բերում։

Երկրորդը՝ եթե այնուամենայնիվ բախտի հարց չէ, և ինչ-որ բան իսկապես փոխվել է, ապա բազմաբույր, հաբռգած տաքսիստների ծաղկո՞ւնքն էր երևանցիներին խոստացված «քաղաքակրթական տրանսպորտային բարեփոխումը»»։



Նման նյութեր