
«Այսօրվա իշխանությունը նախկինում Ձեզ անվանում էր ընտրակեղծարար, թվեր նկարող, նկարիչ, այս ամենը հաշվի առնելով, դժվար չէ՞ նրանց հետ ընտրությունների գնալ»,- ԱԺ-ում դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, հարցրել են լրագրողները: «Նախկինում իմ տեսակետները հայտնելու բազմաթիվ առիթներ եմ ունեցել՝ կապված տարաբնույթ մեկնաբանումների հետ: Այս պահին, ինչպես և նախկինում, հանձնաժողովն օրենսգրքի պահանջներին լիակատար համապատասխան իրականացնում է գործընթացի կազմակերպումը… Ոչ, դա չի անդրադառնում ինձ վրա»,- ասել է Մուկուչյանը: