Հայտնի բլոգեր Իլյա Վառլամովին Ադրբեջանից արտաքսել են
Advertisement 1000 x 90

Հայտնի բլոգեր Իլյա Վառլամովին Ադրբեջանից արտաքսել են

Հայտնի բլոգեր և լուսանկարիչ Իլյա Վառլամովին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան՝ հայտարարելով, որ նրա ներկայությունը երկրում ցանկալի չէ: Այս մասին Վառլամովը գրառում է կատարել իր բլոգում:

Ռուսական РБК-ի հետ զրույցում նա հայտնել է, որ իրենց այդպես էլ չեն բացատրել, թե ինչու է Ադրբեջանում իր ներկայությունը ոչ ցանկալի: «Ինձ տեղափոխեցին արտաքսման սրահ, ես գնեցի դեպի Ստամբուլ առաջիկա չվերթի տոմսերը»,- պատմել է Վառլամովը:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղ չի այցելել, ուստի դա չի կարող համարվել Ադրբեջան մուտքն արգելելու պատճառ: «Մինչ այս ես հանգիստ այցելում էի Ադրբեջան, վերջին անգամ եկել էի 2016 թվականին: Այդ ժամանակ տարբեր հրապարակումներ եմ արել երկրի մասին, այդ թվում և քննադատական»,- նշել է նա:

Իր բլոգում Վառլամովը պատմել է, թե ինչպիսի վատ պայմաններում են պահվում օդանավակայանում գտնվող այն անձինք, ովքեր սպասում են արտաքսման: «Այդ մարդիկ քնում են հատակին, որևէ հարմարություն չկա: Ամենուր աղբ է, դատարկ շշեր ու գարշահոտություն»,- նշել է Վառլամովը:



Նման նյութեր