Ամերիկյան Apple ընկերությունը կներկայացնի իր առաջին սմարթֆոնը՝ 5-րդ սերնդի ցանցի հասանելիությամբ արդեն 2020-ին, հայտնել է Fast Company ամերիկյան հրատարակչությունը՝ հղում անելով անանուն աղբյուրի։
Apple-ը ծրագրում է օգտագործել Intel 8161 մոդեմ 2020 թ-ին թողարկվելիք ամբողջ հավաքածուի համար։ Ընկերությունը, սակայն, վերջին շրջանում այնքան էլ գոհ չէ Intel-ի աշխատանքներից, մասնավորապես՝ 8160 մոդեմից։
Չնայած դժգոհություններին՝ Apple-ը կշարունակի աշխատել Intel-ի հետ և կվերանայի բանակցություններւ Qualcomm-ի հետ։