
Ռուբեն Մելիքյանի գրառումը.
«Իմ հիշելով՝ կուսակցական դառնալու որոշում կայացնելուն ամենամոտը եղել եմ 1998 կամ 99 թվի ամռանը, երբ երկու-երեք շաբաթ գյուղում պապիկիս տանն անցկացնելու ընթացքում, ձանձրույթից դրդված, ստիպված եղա ընթերցել Ֆրիդրիխ Էնգելսի Անտի-Դյուրինգը (զետեղված Մարքս-Էնգելսի 50-հատորյակի 20-րդ հատորում)։
Այնուհանդերձ, Երևան վերադառնալուց հետո կոմկուսին անդամակցելու գրեթե-որոշումս չեղարկեցի՝ դրսևորելով, ինչպես հետագայում պարզվեց, քաղաքական հեռատեսություն»։