Samsung-ը պատրաստում է ճկուն պլանշետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Samsung-ը պատրաստում է ճկուն պլանշետ

Վերջերս  Samsung-ը պաշտոնապես հայտարարեց, որ զարգացնում է ծալովի սմարթֆոնի գաղափարը և անգամ նոյեմբերին պատրաստվում է ցույց տալ որոշ փորձեր: Այժմ, դատելով արտոնագրից, Հարավային Կորեայի հսկան պատրաստում է ծալովի պլանշետ՝ որպես  ծալովի սմարթֆոնի լրացում:

Ըստ լուրերի արտահոսքի՝ ներկայացվելու է ճկուն պլանշետ, որը ծալվելով՝ կարող է նմանվել սովորական պլանշետներին: Բայց եթե օգտատերը ցանկանում է օգտագործել դիսփլեյի միայն մեկ մասը, ապա նա կարող է ծալել պլանշետը և դարձնել այն սմարթֆոնի չափսի: Բայց այդ, դիսփլեյի ծալված հատվածը փակում է դիսփլեյի մյուս մասը, և սմարթֆոնը հնարավոր է ծալված վիճակում պահել նույնիսկ գրպանում:

Հաշվի առնելով ծալվող սարքավորման առանձնահատկությունները՝ պլանշետը կունենա շրջանակներ, որոնք կլինեն այլումինե:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Lenovo-ն՝ LG-ի հետ համագործակցությամբ, հայտարարել էր, որ պատրաստվում է թողարկել ծալվող պլանշետ: Ընկերությունում նշել էին, որ իրենք չեն հասկանում ծալվող սմարթֆոնի տրամաբանությունը, դրա համար սկսելու են արտադրությունը հենց պլանշետից:

Նշենք նաև, որ Samsung-ը վաղուց արդեն պատրաստում է իր առաջին ծալվող սմարթֆոնը, և ըստ վերջին լուրերի՝ սարքը վերջապես կթողարկվի հունվարին և կներկայացվի CES 2019-ի ընթացքում:

ԶԼՄ-ների տվյալներով՝ այս սմարթֆոնի էկրանը ծալվելու է գրքի նման: Սմարթֆոնը կունենա 7 դյույմանոց էկրան, որը հնարավոր կլինի թեքել կեսից: Բացի այդ, սմարթֆոնում նախատեսվում է օգտագործել ավելի մեծ հզորությամբ հատուկ մարտկոց, որի էներգիան բավարար է էկրանի միանգամից երկու կեսերին:

Ավելի վաղ նշվում էր, որ սմարթֆոնը կունենա  Winner («Հաղթող») անունը, սակայն, ըստ վերջին տվյալների, այն կարող է ձեռք բերել Galaxy F անունը (ըստ երևույթին, «foldable»-ծալվող):

Նախնական տվյալներով, ենթադրվում էր, որ սմարթֆոնը կկոչվի Galaxy X:

Առաջին լուսանկարներից մասնագետները ենթադրել են, որ սմարթֆոնն ամբողջովին չի ծալվի՝ անգամ փակ ժամանակ; Բացի այդ, սմարթֆոնի մի էկրանն ամբողջությամբ չի ծածկի մյուսը, քանի որ ներքևի էկրանում կա բաց հատված, որտեղ երևալու են ծանուցումները:

Մասնագետները նշում են, որ հավանական է՝ սմարթֆոնի մատնահետքի սքաները լինի հեռախոսի հետևի հատվածում, սակայն այն կարող է տեղադրված լինել նաև դիսփլեյի տակ: Սմարթֆոնը կունենա 4 տեսախցիկ.  երկուսը՝ առջևում, և ևս երկուսը՝ հետևում:

Սիրարփի Աղաբաբյան