«Ես ջհանդամ դուք լավ լինեք. Սիրում եմ բոլորիդ»
Advertisement 1000 x 90

«Ես ջհանդամ դուք լավ լինեք. Սիրում եմ բոլորիդ»

Երկար ստատուս, որ ոչ մեկդ առավոտ չի լայքի, բայց իրականություննա:

Հանրապետականը, որ 6 ամիս առաջ ամենաշատը կարար հավաքեր 1200 ձայն /դե դրանք էլ իսկական հանրապետականների ընտանիք, ցեղ, բարեկամ/ այսօր արդեն «պատերի տակ» խոսում է մինչև 20 տոկոս ձայն հավաքելու մասին ու լռիվ տրամաբանական է խոսում ու դա նրա համար չի, որ Աշոտյանը, Շարմազանովը ու մնացածը լավն են դառել, դա իրանց շնորհքը չի, դա ձեր շնորհքնա։

Դա նրա պատճառովա, որ մինչև իշխանությունը դառնալու ինչ ասես չխոստացաք ու 6 ամիս հետո 2 բան չեք արել։

Դա նրանիցա, որ բացի Նիկոլից մնացած բոլոր պաշտոնյանները շատ արագ ավելի վատ սկսեցին իրանց պահել, քան հանրապետականները։

Դա ձեր վաատ, շաատ վատ կադրային քաղաքականությունիցա։

Դա նրանիցա, որ ձեր նախարարները ինչքան բարեկամ ունեն գործի են տեղավորել։

Դա նրանիցա, որ ինչքան անսկզբունքային սրիկա կա ձեր օգտինա խոսում ու փոխանակ դուք նրանց նմաններին վանեք ձեզնից, ուրախանում եք էտ խոսքերից։

Դա նրանիցա, որ հանրապետականի նման ինչքան պաշտոնյա կա եկան խցկվան ձեր կուսակցությունը ու դուք «գրկաբաց» սաղին ընդունեցիք ու «քաջալերեցիք»։

Դա նրանիցա, որ խաբեցիք, թոշակ չբարձրացրիք, ակներև ոչինչ չփոխեցիք, ոչ մի լավ բան չարիք, որը սոցիալապես ցածր ու միջին խավին գոհացնեք։

Դա նրանիցա, որ Սաշիկի կարմիր գծերը ու կամեռաները մնացին, ակտերը մնացին։

Դա նրանիցա, որ ախրանաները, պադավատները ու մնացած ամեն ինչը մնաց։

Դա նրանիցա, որ արդեն մանր մանր սկսում են կոռուպցիոն սկանդալներ հասունանալ։

Դա անհետևանք շոուներիցա։

Դա նրանիցա, որ զիբիլը մնաց, Արեյանը պաշտոն ստացավ, ավագանին էլի սուսուփուս ինչ ասում են ձեռա բարձրացնում ու ոչ մի խոսք։

Դա նրանիցա, որ ձեր վարած քաղաքականությունը հանրապետականի վարած քաղաքականության «ժողովրդավար» տեսակնա։

Դա նրանիցա, որ ՔՊ-ի ու ՀՀԿ-ի տարբերությունը ընդամենը տառերի հապավումի քանակնա ու դա նրանիցա, որ դուք շատ արագ հանրապետականների նման կարծեցիք, թե դուք անփոխարինելի եք ու ոչ մեկ ձեր ձեռից չի կարա էս իշխանությունը վերցնի։

Եվ վերջապես դա նրանիցա, որ ձեր սխալների ու հանրապետականացման շնորհիվ «լեզու դրեցիք» լիքը հանրապետականի բերանը։

Դա նրանիցա որ ձեր վարած քաղաքականության շնորհիվ հանրապետականը ինքնամաքրվեց՝ անդունդը գլորվելու փոխարեն։

Տղրե՛րք, դուք իրավիճակին չեք տիրապետում, տղե՛րք դուք ագահություն եք անում ու շոուի ու «կտերի» շնորհիվ շատ չեք պահի ժողովրդին։

Կարճ ասած, երբ ձեր պատկերացրած 125 տոկոս ձենը չհավաքեք, չասեք. «մարդկանց մի մասին մոտ հեղափոխությունը դեռ չի հասել», քանի որ իրանց մոտով հասել ու արդեն անցելա, զգաստացեք։

Դուք հիմա ավելի շատ չեք տիրապետում իրավիճակին ու ավելի շատ «փուչ ինքնավստահություն» ունեք քան հանրապետականները՝ էն ժամանակ, երբ պարտվեցին։

Հիշեք, ժոզովուրդը հանրապետականից հույսը կտրել էր դրա համար թուլացել ու հաճույք էր ստանում, ձեր վրա մեծ հույսեր ունի ու եթե չստանա հաստատ դուք պիտի թուլանաք ու հաճույք ստանաք։)

Սիրում եմ բոլորիդ։

Ես ջհանդամ դուք լավ լինեք։

Կղանքը կտուրա բարձրանում ։)

Ankakh Hayastan



Նման նյութեր