Ազատվեք խորը կնճիռներից
Advertisement 1000 x 90

Ազատվեք խորը կնճիռներից

Budetezdorovy կայքն առաջարկում է դիմակ, որը մաքրում է մաշկն ու վերականգնում այն, հարթեցնում է մաշկի գույնն ու կնճիռները:

Իզուր չէ, որ հնդիկները քրքումն անվանում են դեղին ոսկի, քանի որ այն համարվում է աշխարհի ամենաօգտակար համեմունքներից մեկը: Քրքումով փիլինգը խորապես մաքրում է մաշկը, վերացնում է կնճիռները, խթանում է արյան շրջանառությունն ու կանխարգելում է բշտիկների առաջացումը: Ընդամենը 20 րոպե անց կզարմանաք դիմակի արդյունավետությունից:

Առողջ դեմք՝ ընդամենը 20 րոպեում

2 ճ/գ քրքում

Մի քանի կաթիլ մաքուր ջուր

1 թ/գ սերուցք/1թ/գ կեֆիր

Բաղադրիչները խառնեք և քսեք դեմքին, թողեք դիմակը մնա 20 րոպե, ապա լվացեք սառը ջրով:

Կարող եք նաև քրքումով մեկ այլ դիմակ պատրաստել, պարզապես ջրի փոխարեն դիմակին ավելացրեք կես ճ/գ մեղր, մի փոքր կաթ, որպեսզի խյուս ստանաք: Դիմակը քսեք դեմքին և թողեք մնա 15 րոպե: Դիմակը մաքրեք սառը ջրով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը