Տիգրան Հակոբյան. «Չէ մի չէ՛, Արևմտյան Սահարա ու «զենքով կա միայն փրկություն»: Վերադարձեք 21-րդ դարի անկախ Հայաստան…»
Advertisement 1000 x 90

Տիգրան Հակոբյան. «Չէ մի չէ՛, Արևմտյան Սահարա ու «զենքով կա միայն փրկություն»: Վերադարձեք 21-րդ դարի անկախ Հայաստան…»

«Հայաստանը գաղութ չի, ընկեր Չե Գեվարաներ ու Աբու Ջիհադներ, ուստի «ապագաղութացման» կեղծ թեզը մի բերեք քաղաքական օրակարգ:

Մեր երկիրը գաղութի ոչ մի հատկանիշ չի ունեցել 1991 թ. հետո և, բնականաբար, չունի հատկապես հիմա: Հայաստանին գաղութ անվանելը անարգանք է անկախության համար զրկանքներ կրած յուրաքանչյուր քաղաքացու, սահմանները պաշտպանող յուրաքանչյուր զինվորի, արցախյան պատերազմում զոհված յուրաքանչյուր նահատակի հանդեպ:

Սենց արհամարհանքով մի վերաբերվեք սեփական երկրի նորագույն պատմությանը, մեր անելիքներին, լրջագույն խնդիրներին: Չէ մի չէ՛, Արևմտյան Սահարա ու «զենքով կա միայն փրկություն»: Վերադարձեք 21-րդ դարի անկախ Հայաստան…»,- ֆեյսբուքյան էջում գրել է հրապարակախոս Տիգրան Հակոբյանը:



Նման նյութեր