«Դուք ասում եք իրավական ական, նրանք հասկանում են ամանորին հաճախ անչափահասների կողմից պայթեցվող պետարդա»
Advertisement 1000 x 90

«Դուք ասում եք իրավական ական, նրանք հասկանում են ամանորին հաճախ անչափահասների կողմից պայթեցվող պետարդա»

«Հարգելի վարչապետի պաշտոնակատա՛ր։

Խնդրում եմ Ձեզ, պետական բյուջեից, հանուն հպարտ զոմբիների՝ ինձ ֆինանսավորել, Ձեր համակիր անգրագետներին իրենց գործածած տերմինալոգիային ծանոթացնելու համար։

Օրինակ՝ Դուք ասում եք կոնֆրոնտացիա, նրանք հասկանում են ֆռեշի ապարատ, ասում եք սաբոտաժ, ընկալվում է՝ որպես ամեն ինչ, ինչը Ձեզ հաճելի չէ, Դուք ասում եք իրավական ական, նրանք հասկանում են ամանորին հաճախ անչափահասների կողմից պայթեցվող պետարդա(ճայթուկ), ասում եք պատեհապաշտ, հասկանում են հին հայկական դիցաբանության ենթադրյալ աստված Պատեհի հետևորդներ և այլն։

Պայմանավորված Ձեր իսկ գործունեության արդյունքում հիպերքաղաքականացված հասարակության առկայությամբ՝ գտնում եմ՝ առաջարկս բավականին ակտուալ է։

Միաժամանակ սույն կուրսը կարող եմ անց կացնել նաև գալիք խորհրդարանի երեսփոխանների, ինչպես նաև ապագա կառավարության Ձեր կողմից ընտրյալների հետ, հակառակ դեպքում նրանք մոլուցքով ու բուռն կրքով պաշտպանում են Ձեզ՝ չիմանալով՝ ումի՞ց ու ինչի՞»,- իր էջում գրել է Վահե Եփրիկյանը։



Նման նյութեր