«Փաստացի ԼՂ հակամարտությանն ուղղված բանակցությունների այսօրվա միակ իրավական հիմքը Ալիևի և Փաշինյանի Դուշանբեյում կայացած ճեպազրույցն է: Հայկական կողմը դեռ ոչ մի լուրջ քայլեր չի ձեռնարկում բանակցային սեղան վերադարձնելու շփման գծում հրադադարի ռեժիմի պահմանմանն ուղղված Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները:
Այս ամենին եթե գումարենք ԱՄՆ պարտադրողական հռետորաբանությունը, Ռուսաստանի հեգնական ակնարկները և Իրանի հետ ստեղծված վիճակը, ապա ամեն ինչ առավել քան զավեշտալի է դառնում: Մի բան աներկբա է՝ մեզ նման պետության համար, որը մի կողմից ունի ԼՂ հիմնախնդիր, իսկ մյուս կողմից ներքին անկայուն և անորոշ վիճակ, ցանկացած դիվանագիտական սայթաքում, այն էլ աշխարհաքաղաքական ներկայիս կոնֆիգուրացիայի պայմաններում, հղի է անդառնալի հետևանքներով:
Հ.Գ. Իսկ այս պահին ամենատարօրինակը և միևնույն ժամանակ հասկանալին, սահմանին տիրող հարաբերական անդորրն է»,- իր էջում գրել է Վովա Մկրտչյանը: