Կոնստանտին Տեր-Նակալյանի գրառումը. «Ես սկզբունքորեն դեմ չէի լինի այն փաստին, որ Կապի ու տրանսպորտի նախարարը Համաշխարհային բանկից 10 միլիոն դոլար պարտք է վերցնում պետության հաշվին ու չէի համարի կոռուպցիայի աղաղակող դրսևորում այն փաստը, որ այդ վարկի կեսը պետությունն է փակելու, իսկ մյուս կեսը նախարարի նախկին աշխատավայրն ու սեփական ֆիրման, եթե
1․ Պարզվեր, որ անգամ արդար մրցակցության դեպքում այլ ընկերություններից հայտեր չկային։
2․ Վարկի տրամադրման պատճառ դարձած նախագծի ձախողման դեպքում (աստված չանի) ու անգամ՝ հայտարարված ցուցանիշները չապահովելու դեպքում, նախարարը կրեր քրեական պատասխանատվություն՝ պաշտոնական դիրքի չարաշահման ու խոշոր յուրացան հետ կապ ունեցող հոդվածերով։
Ու ամեն դեպքում, սա արդեն փետրվարի 31-ի թեման չէ, որ մեմ դառնա-գնա։ Будем следить ու շա՜տ ուշադիր»։