
Այս փոքրիկ ֆիլմը պատմում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում 4 մասնավոր ընկերնությունների հետ կատարված աշխատանքի մասին, որի ընթացքում ընկերությունների համար մշակվել են արտակարգ իրավիճակներում գործելու պլաններ, անցկացվել վերապատրաստումներ, առաջին օգնության հմտություններ փոխանցվել կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Մեր նախաձեռնությանն էին արձագանքել «Արաբկիր» բժշկական կենտրոնը, «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ, «Բրեվիս» ընկերությունը, «Ֆասթ Քարթ» ՍՊԸ-ն:
Նախաձեռնությունն իրականացվում է «Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված լավագույն փորձի ինստիտուցիոնալացումը, կրկնօրինակումն ու տարածումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը` «ՕքսԵՋեն» հիմնադրամի հետ համատեղ՝ Եվրոպական Հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչության (DG ECHO) ֆինանսական աջակցությամբ։