Կարեն Վրթանեսյանի հրապարակումներից. «Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խոստովանում է, որ համաներումից հետո հանցագործությունների թվի աճ կարող է լինել։ Ըստ ոստիկանության վիճակագրությունի էլ՝ դեռ մայիսից սկսած ահագին ավելացել են հանցագործությունները։ Այսինքն եղած անբարենպաստ ֆոնին դեռ մի բան էլ ավելացնում են լրացուցիչ նեգատիվ գործոն։ (Ծռիստներին ներելու խայտառակությունը դեռ մի կողմ դրած)։
Հարց․ ի՞նչ լուրջ փաստարկ ունի ներկա իշխանությունը, այդ համաներման անհրաժեշտությունը հիմնավորելու համար։ Դժվար թե ուղիղ ասեն․ «Նախընտրական կաշառք է, ինչպես և օրինազանց վարորդների տուգանքները ներելը»։ ՀՀ առաջին հանրապետության 100-ամյակն էլ լուրջ հիմնավորում չէ։ Ուրի՞շ»։