Ռուբեն Մելիքյանի գրառումը. «Ուշադրությամբ հետևում եմ հանրային մեծ հնչեղություն ունեցող հերթական քրեական հետապնդմանը վերաբերող զարգացումներին. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանին։
Հայտնի ձայնագրության հրապարակումից հետո ՀՀ քրեական հետապնդման մարմինները, կարծում եմ, պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն հանրությանը, առաջին հերթին՝ իրավապաշտպանական համայնքին (հայրենական և միջազգային) ապացուցելու, որ այս քրեական հետապնդումը չունի քաղաքական դրդապատճառ, իրականացվում է ՀՀ քրեադատավարական ու քրեական օրենքին, ինչպես նաև մեր պետության համար կիրառելի միջազգային իրավունքին համապատասխան։
Շարունակելու եմ հետևել գործով զարգացումներին, մասնավորապես կողմերի հրապարակային հայտարարություններին, իրավասու մարմինների որոշումներին ու գործողություններին։ Կարծում եմ, լրացուցիչ անդրադարձի կարիք է լինելու»։