
«Ախր խնդիրը նրանում չի, թե Ասյան ում հետա ընկեր, խնդիրը նրանումա, որ եթե ընկերը իրոք ծառայումա ԱԶ ներքին զորքերում, կամ ծառայելա, ապրիլյանին էլ առաջնագիծ ա գնացել ու պատրաստ եղել «հայերից քյաբաբ սարքի» (իրա խոսքերն են), այ ըտեղ ա խնդիրը (ԱԱԾ-ն թող մտածի), թե չէ, ո՛չ Ադրբեջան գնալն ա եսիմինչ մի երևույթ, ո՛չ էլ ադրբեջանցի ընկեր/ծանոթ ունենալը։ Իսկ սերն ու խաղաղությունն էլ մենաշնորհ չեն, բոլոր նորմալ մարդիկ էլ դա ուզում են, բայց իրականությունից կտրվել պետք չի»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մարինե Մանուչարյանը։