Միջազգային փորձագետ, ձեռնարկատեր, բիզնես հրեշտակ Խեսուս (Չուս) Լոզանոն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայաստանի ՏՀՏ էկոհամակարգը ներկայացնող իր կողմից կազմված ինֆոգրաֆիկան։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ Չուս Լոզանոյի ֆեյսբուքյան էջից։
Պատկերում մանրամասն ներկայացված են բոլոր այն կենտրոնները կամ ընկերությունները, որոնք տրամադրում են ստարտափներին թե՛ գիտելիք, թե՛ ֆինանսավորում, թե՛ կապեր։
Առաջին բաժնում ցուցադրված են այն բոլոր կենտրոնները, որոնք սկսնակներին տարբեր փուլերում տրամադրում են բիզնես և տեխնիկական գիտելիքներ։
Ըստ փորձագետի՝ գաղափարային փուլում գտնվող ստարտափներին տեխնիկապես աջակցում են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ)։
Նախասաղմնային փուլում գիտելիքներ են տրամադրում Ձեռներեցության և նորարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC), Beeline Ստարտափ Ինկուբատորը և այլն։
Ներդրումների տեսանկյունից օգնության են հասնում FAST (Foundation for Armenian Science and Technology) հիմնադրամը, Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը և այլն։
Նա նաև ներկայացրել է, թե Հայաստանում որ կենտրոններն են ապահովում ստարտափներին միջավայրով և աջակցում կապեր ձեռքբերման գործում։
Ինֆոգրաֆիկան կարելի է տեսնել այստեղ։
Լուսանկարը՝ Անահիտ Լալայանի