Օսթինի Տեխասի համալսարանի հետազոտողները եւ UTsoundLab լաբորատորիայի լեզվաբանները պարզել են, թե ինչու մի խոսակցությունից տեղեկատվությունը կարող Է հիշվել երկար ժամանակ, իսկ մյուսը՝ միանգամայն դուրս թռչել գլխից: Այդ մասին հայտնել Է Science Daily պորտալը:
Գիտնականները ենթադրել են, որ նյութի հիշվելու վրա ազդում Է խոսքի արագությունն ու մաքրությունը: Այս վարկածն ստուգելու համար հետազոտողները ներգրավել են անգլերենին տիրապետող 60 մարդու (նրանց կեսը ՝ լեզուն կրողներ): Փորձի մասնակիցներին ընթերցել են 72 նախադասություն (վեց բլոկ 12-ական նախադասությամբ) երկու եղանակով՝«մաքուր խոսքով» դանդաղ տեմպով, հստակ արտասանությամբ եւ «խոսակցական լեզվով»՝ ավելի արագ եւ ոչ այնքան շեշտադրված, ինչպես առաջին դեպքում: Դրանից հետո նախադասություններն անհրաժեշտ Էր հիշողությամբ վերարտադրել:
Գիտաորձը ցույց Է տվել, որ ինչպես օտարերկրացիներն, այնպես Էլ լեզուն կրողներն ավելի լավ են հիշել այն նախադասությունների բովանդակությունը, որոնք արտասանվել են հնչյունաբանորեն «մաքուր» եւ դանդաղ: Գիտնականները դա բացատրել են այսպես. եթե մարդը չավազանց արագ Է խոսում կամ ոչ բավականաչափ հստակ Է արտասանում իր մտքերը, ունկնդիրն ստիպված Է լինում ավելի շատ «մտավոր պաշարներ» ծախսել ասվածը «վերծանելու» համար: Հետեւաբար, ուղեղը որքան շատ Է ուժ ծախսում հասկանալու վրա, այնքան քիչ պաշարներ են մնում նյութը հիշելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: