Մենուա Հարությունյանի հրապաևակումը.
«Երբ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ իրենց իշխանությանը ընդիմություն չի կարող լինել ՀՀԿ-ն՝ մի կողմից հենց այդ հայտարարությամբ հաստատում է, որ այո հենց ՀՀԿ-ն պետք է լինի իրենց ընդիմությունը, մյուս կողից մոռանում է, որ իշխանություն-ընդիմություն կարգավիճակը ոչ թե ՔՊ-ում է որոշվում, այլ ժողովրդի քվեով…
Այն ուժերը, որոնք սատարել են Նիկոլի հակասահամանադրական այսպես կոչված հեղափոխությանը չեն կարող լինել իրական ընդիմություն Նիկոլի իշխանությանը, դրանք լինելու են ֆեյք ընդիմություն և օգնելու են Նիկոլին ժողովրդին խաբելու իր մարտավարությամբ սեփական իշխանությունը պահելու հարցում և շարունակելու են Նիկոլի իշխանությանը քննադատելու փոխարեն քննադատել ՀՀԿ-ին, իսկ դա անազնիվ պահվածք է սեփական ժողովրդի նկատամամբ…
Այսօր մեկ իրական ընդիմություն կա Հայաստանում և դա ՀՀԿ-ն է, մնացածը մանիպուլիացիաներ են ժողովրդին խաբելու և մարդկանց աչքերին թոզ փչելու…
Այնպես, որ Ալեն ջան, եթե չեք վախենում իրական ընդիմություն ունենալուց և ցանկանում եք լսել իրական քննադատություն դա կարող է և ապահովելու է միայն ՀՀԿ-ն…»