«Մինչև 2018 թվականը Հայաստանի քաղաքական կյանքն ուներ մեկ օրինաչափություն` ակտիվություն նախընտրական շրջանում»
Advertisement 1000 x 90

«Մինչև 2018 թվականը Հայաստանի քաղաքական կյանքն ուներ մեկ օրինաչափություն` ակտիվություն նախընտրական շրջանում»

Վերլուծաբան Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Մինչև 2018 թվականը Հայաստանի քաղաքական կյանքն ուներ մեկ օրինաչափություն` ակտիվություն նախընտրական շրջանում, որից հետո քաղաքական կյանքը սառչում էր, մինչ հաջորդ ընտրությունները:

Հիմա կարծես թե ճիշտ հակառակն է` շփոթվածություն նախընտրական շրջանում և սպասվող ակտիվություն ընտրությումներից հետո:

Չկա այնպիսի զգացողություն, որ ԱԺ ընտրություններին մարդիկ վերաբերվեն որպես պետական ակտ, որը կանխորոշի ապագա 5 տարիների քաղաքական դրվածքը: Կարծես թե ինչ-որ արհեստական, ոչ իսկական խորհրդարան է լինելու: Արագ հավաքագրված ՔՊԿ կուսակցություն ու կանխատեսվող ընդդիմություն` Ծառուկյան դաշինք: Տրագիկոմիկական պիեսի տպավորություն է այդ ամենը թողնում:

Ճիշտ կլինի պատրաստվել 2019 թվականի ԱԺ ընտրություններին: Ուղիղ ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ, իրավիճակի փոփոխությունը հաշվի առնելով, ցանկացած պահ կարելի է շրջափակել խորհրդարանը և ստիպել նոր ընտրություններ անցկացնել:

Ստեղծված քաղաքական իրավիճակում անհնարին է 5 տարվա համար կայուն խորհրդարան ընտրել ու ունենալ կայուն կառավարություն: Նման ժամանակներում արագ իրավիճակներ են փոխվում` արագ բարձրանում են ու արագ գահավիժում են: Մենք անկայունության շրջան ենք մտել:

Ինչպես Սերժ Սարգսյանը սխալ գործեց ու երրորդ ժամկետով իշխանության պահելու փորձ կատերեց, այնպես էլ հիմա է սխալ արվում` առանց Կուսակցությունների մասին նոր օրենքի ու նրանց վերագրանցման, ըստ նոր պահանջների, ընտրությունների կազմակերպվում»:



Նման նյութեր