Լոռու մարզի ոստիկանները, փրկարարները, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներն ու մեծ թվով քաղաքացիներ որոնում են 12-ամյա տղային, որը երեկվանից անհետ կորել է. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լոռու մարզի ոստիկանները, փրկարարները, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներն ու մեծ թվով քաղաքացիներ որոնում են 12-ամյա տղային, որը երեկվանից անհետ կորել է. shamshyan.com

Նոյեմբերի 6-ից Վանաձորում Լոռու մարզի ոստիկանները, փրկարարներն ու մեծ թվով քաղաքացիներ, որպես անհետ կորած որոնում են 12-ամյա Արթուր Մարտիրոսյանին: Երեխայի գտնվելու վայրը ահայտ է, ունի աուտիզմ:

Այսօր Լոռու մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի, Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարարների, Վանաձորի քաղաքապետարանի, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և մի շարք քաղաքացիների կողմից շարունակվում են երեխայի որոնողական աշխատանքները, որոնք իրականացվում են «Սուլեյմանի դոշ» կոչվող սարալանջում, դրան հարակից տարածքներում, կիսակառույց ու կիսաքանդ շինություններում, ինչպես նաև Վանաձորի քիմգործարանի ողջ տարածքում:

Որոնողական աշխատանքները շարունակվում են թե՛ ոստիկանությունում, թե՛ Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատում: Նշանակվել են հերթապահ խմբեր: Փրկարարների աշխատանքը կորդինացնում է հրահանգիչ, փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Վաչագան Եղիազարյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com