
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ողբերգական վթարը, որ հանգեցրել է 4 երեխու մահվան պետք է լրիվ, բազմակողմանի ու օբյեկտիվ քննության առարկա դառնա։ Մասնավորապես պիտի պարզվեն պատճառները` եթե տեխնիկական են, ո՞վ է պատասխանատու մարդատար տրանսպորտի տեխնիկական վիճակի համար ու ինչո՞ւ են եղել տեխնիկական խնդիրներ, եթե մարդկային գործոնն է, ապա ինչո՞ւ, արդյո՞ք վարորդը համապատասխանել է չափանիշներին, արդյո՞ք հոգնած չի եղել ու ո՞վ է դրա պատասխանատուն, եթե եղանակային պայմաններն են պատճառ, ո՞վ է որոշել մարդկանց տեղափոխումն իրականացնել այդ պայմաններում, արդյո՞ք դա եղել է հրատապ։
Միայն հարցերի վեր հանումը կկանխի ապագայում նման դժբախտությունները։ Խաղաղ պայմաններում զինծառայող չպետք է զոհվի»։
https://www.facebook.com/yervand.varosyan.5/posts/2069614056430159