Ստյոպա Սաֆարյան. «Բոց. հիմա էլ` Բրյուսելից»
Advertisement 1000 x 90

Ստյոպա Սաֆարյան. «Բոց. հիմա էլ` Բրյուսելից»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումներից.

«Բոց. հիմա էլ` Բրյուսելից։

Հագած կապած իջա հյուրանիցի լոբբի։ Մեր միջոցառման համար դրված սեղանիկի աղջիկները ողջունեցին ժամանածներիս ու խնդրեցին մի քանի րոպե սպասել, որ առաջնորդեն դեպի Բոզաղ թանգարան, որտեղ աշխարհի հետազոտական կենտրոնների ամենամյա գագաթաժողովը պետք է տեղի ունենար։ Ասացի, որ ես կսպասեմ դրսում, դուրս եկա ու հյուրանոցի մուտքի դռան կողքը նախատեսված տեղում ծխում եմ։ Գիտեի, որ մեր հյուրանոցը էժաններից չէ, ու նկատում էի որ այդ ընթացքում թիկնապահներով ու ուղեկցությամբ ավտոներ են մոտենում կամ հեռանում՝ տարբեր երկրներից եկած հարուստներ կամ պաշտոնյաներ էին։ Կողքս մի ծխող կին էլ կար։ Հետո հասկացա, որ վաղուցվանից է այդտեղ։ Մի քիչ ինձ տնտղելուց հետո իսպաներենով հարցրեց.

—Պարոն, դուք իսպանացի՞ եք։

—Ոչ,-պատասխանեցի։

—Իտալացի՞ եք,-իտալերենով հարցրեց։

—Ոչ, ֆրանսիախոս ու անգլիախոս եմ,-ֆրանսերենով հնարավորինս հստակեցրի ինքնությունս, մտածելով թե տուրիստ է ու ուզում է բան հարցնել։

—Էնրիկեն այստե՞ղ է,-արդեն վարժ ֆրանսերենով հարցրեց նա։

—Ի՞նչ Էնրիկե։

—Իգլեսիասը, պատասխանեց նա։

Դու մի ասա, տիկինը ժամերով գյոզ է դրել, ինձ էլ նմանացրել իսպանացու, մտածել է , թե Էնրիկեի պատվիրակությունից մեկն եմ, դուրս եմ եկել զննելու, թե արդյո՞ք դրսում պապարացիներ կամ ֆանատներ կան։ Ես՝լրիվ բեխաբար, սա էլ մտածում է՝ պրոֆեսիոնալ ձևով իրեն ցրում եմ։

—Բա վաղը Բրյուսելում համերգ ունի չէ՞, -շարունակում է նա ու հույս փայփայում, որ ինձ կխոսացնի։

—Չգիտեի,-կարճ կապում եմ։

—Հա բա չգիտե՞ք, 6 խոշոր համերգ ունի, վաղը ՝ Բրյուսել, հետո Փարիզ, Պրագա, …., -շարունակում է թվարկել ու անհույս խոսք քաշել։

Նկատեցի, որ իմ ՝ «յա, իրո՞ք» վիճակները արդեն ջղայնացնում են տիկնոջը, որը ամենայն հավանականությամբ լրագրող կամ մանյակալ ֆանատ էր երևում։

Լավ էր՝չինացի աղջիկը դուրս եկավ, մեզ տարավ, թե չէ կամ ծեծելու էր կամ պատանդ վերցներ՝ Էնրիկեի սենյակի համարն իմանալու համար։

Մտածում եմ՝ քանի որ 2 օրից Փարիզ եմ լինելու, հանկարծ Էնրիկեն նորից իմ հյուրանոցում չլինի, թէ չէ եթե էս մանյակը նորից ինձ տեսավ, էլ չեմ կարողանալու ապացուցեմ, որ Էնրիկեի կամանդի հետ կապ չունեմ»։



Նման նյութեր