Տիգրան Խզմալյան. «Հայաստանում նշվելու է Առաջին աշխարհամարտի ավարտը» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տիգրան Խզմալյան. «Հայաստանում նշվելու է Առաջին աշխարհամարտի ավարտը»

Ռեժիսոր Տիգրան Խզմալյանի գրառումը. «Նոյեմբերի 11-ին, առավոտյան ժամը 11-անց 11 րոպե, ուղիղ հարյուր տարի անց այն պահից, երբ կնքվեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը, Ծիծեռնակաբերդի հուշակոթողի մոտ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը (ՀԵԿ) խոնարհելու է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Հայաստանի դրոշներն ի հիշատակ այդ պատերազմի զոհերի և հերոսների, ում թվում էին շուրջ երկու միլիոն հայեր։ Փաստորեն, Առաջին աշխարհամարտի յուրաքանչյուր տասներորդ նահատակն ազգությամբ հայ էր, իսկ ընդհանուր արմամբ տարբեր բանակների կազմում այդ պատերազմում կռվել էր 600 հազար հայ զինվոր։ Հայաստանը կրեց աննախադեպ կորուստներ, վերապրեց ցեղադպանություն և հայրենազրկում, սակայն ստացավ նաև հնարավորություն հռչակել Առաջին անկախ հանրապետությունը։

ՀԵԿ-ը հրավիրում է համախոհներին միանալու հիշաըակի, հարգանքի և համերաշխության մեր ցույցին»։



Նման նյութեր