
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դե ինչ, կրկին համոզվեցինք, թե ուղղակի ինչ թյուրիմացություն է այդ ՀԱՊԿ կոչված հասկացությունը: Փաստորեն դա այն աստիճանի անտրամաբական, աչքերին զուտ թոզ փչելու համար ստեղծված կառույց է, որտեղ անգամ տարրական ձևականությունն էլ չի պահպանում: Նազարբաև-Լուկաշենկո «քաղցր» զույգի ջանքերով մեծ ցանկություն է եղել հրավիրել ու այդ նիստին իրենց կողքին նստեցնել Ալիևին, այն երկրի իրենց համազոր «սուլթանին», որը պատերազմում է՝ թղթով իրենց իսկ «դաշնակից» պետության դեմ: Չգիտեմ՝ նմանատիպի աբսուրդ հնարավոր է արդյո՞ք պատկերացենլ որևէ այլ տեղ»: