
Ադելի երկրպագուները սովոր են նրան միշտ տեսնել դիմահարդարված, բայց երգչուհու երեկվա հրապարակումն Instagram-ում մեծ արձագանք է գտել համացանցում. երգչուհին հոլովակում առանց դիմահարդարման է:
Մեկ ժամ ավելի ուշ երգչուհու էջում հրապարակվել է տեսանյութ, որում դարձյալ Ադելն առանց դիմահարդարման է, հիվանդ տեսքով: Երգչուհին հայտնել է, որ մրսած է:
«Ես ամբողջ առավոտ փորձում էի երգել, բայց ոչինչ չստացվեց: Ֆենիքսում համերգի չեղարկումն իմ ծրագրերի մեջ չէր մտնում: Ես չեմ ուզում դա անել, բայց պետք է հոգամ իմ մասին, որովհետև առջևում դեռ շատ շոուներ կան»,- ասում է Ադելը: