– Ահա և նա,- շարունակում է բժշկուհին,- մեզ խելքահան անող բանաստեղծը: Մենք շրջապատում ենք նրան և ի՞նչ… հիասթափվում ենք. վտիտ, ոչ սիրունատես պոետը նման չէր մեր երազների գեղեցկաթով ասպետին, և մենք… դունչներս ոլորում ենք ու բոթում իրար: Այդ բանը չի վրիպում Տերյանի հայացքից և, դառնալով մեզ, մեղմ հումորով դիտում է.
– Հը՞, չհավանեցիի՞ք, դուր չեկա՞, այն չե՞մ, ինչ սպասում էիք. այդպես էլ գիտեցեք, որ.
Ամեն փայլուն ոսկի չէ,
Ամեն անոթ սկիհ չէ…
«Հանդիպումը տեղի է ունեցել 1917 թ. Ախալքալաքում»,- Ֆեյսբուքյան էջում գրել է Գևորգ Էմին-Տերյանը: