Արմավիրի գյուղերից մեկում տղամարդն անչափահաս տղային հրել ու հարվածել է զուգարանի պատին. սեքսուալ բնույթի գործողություններ կատարել…
Advertisement 1000 x 90

Արմավիրի գյուղերից մեկում տղամարդն անչափահաս տղային հրել ու հարվածել է զուգարանի պատին. սեքսուալ բնույթի գործողություններ կատարել…

Ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել տասնչորս տարին չլրացած երեխայի  նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքով հարուցված քրեական գործը:

Քրեական գործի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Արմավիրի մարզի գյուղերից մեկում տեսնելով անչափահաս տղային, զրուցել է նրա հետ, առաջարկել խանութից նրա համար գնումներ կատարել և այդ պատրվակով խաբեությամբ իր հետ տարել գյուղի միջնակարգ դպրոցի մոտ գտնվող մթերային խանութի ուղղությամբ:

Ըստ մեղադրանքի՝ երբ հասել են դպրոցին, նրան տարել է բակում գտնվող զուգարան, տվել  է 10000 դրամ գումար և ասել, որ տղան այդ գումարով ինչ ցանկանում է, կարող է գնել` մի պայմանով, որ պետք է կատարի իր ցանկությունը:

Այդ ժամանակ գտնվելով զուգարանի ներսում, իջեցրել է իր տաբատն ու անդրավարտիքը, օգտագործելով երեխայի անօգնական վիճակը և նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ հրելով ու հարվածելով զուգարանի պատին՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ:

Երեխան սկսել է լաց լինել, վազելով դուրս է եկել զուգարանից ու փախել իրենց տան ուղղությամբ: