Արեն Ապիկյան. «Բոլորս նույն խմորից ենք։ Դա ազգային առանձնահատկություն է…»
Advertisement 1000 x 90

Արեն Ապիկյան. «Բոլորս նույն խմորից ենք։ Դա ազգային առանձնահատկություն է…»

Արեն Ապիկյանի գրառումը. «Մեր ժողովրդի մի այլ հիվանդություն է նաև խրոնիկ օրինախախտությունը։ Եթե հնարավորություն լինի օրենքը շրջանցել, խախտել կամ խաբել՝ վստահաբար մեծամասնությունը դրանից կօգտվի։ Եվ բաձարձակ կապ չունի, թե դա անում է օլիգարխը, տաքսիստը, թե չինովնիկը։ Բոլորը օգտվել են, օգտվում են և կօգտվեն այդ հնարավորություններից։ Այդ տեսանկյունից ես թերահավատ եմ, որ ներկա իշխանությունը շատ է տարբերվում նախկինից։ Բոլորս նույն խմորից ենք։ Դա ազգային առանձնահատկություն է, շատ տիպիկ արևելյան երևույթ։

Միջին գերմանացին կամ շվեդը օրենք չի խախտում, որովհետև նա մտածում է, որ պետք է սկսի իրենից։ Մենք և արևելյան ազգերը առհասարակ օրենք չենք խախտում, եթե բոլորը չեն խախտում։ Դա շատ լավ երևում է ճանապարհային կանոնների վրա։ Մինչև բոլորին չսկսեցին ստիպել և տուգանել ամրագոտի գցելու համար, կամ զեբրային հետիոտնին զիջելու համար, ոչ ոք դա չեր անում։

Պետք է հետևողականորեն ստիպել հարգել օրենքները բոլոր հնարավոր միջոցներով՝ տուգանել, դատել, նստեցնել կախված իհարկե կատարած օրինախախտության ծանրությունից։ Այո, դա կբերի բողոքների, որոշ դեպքերում նույնիսկ միտինգների, սաբոտաժների և կատաղի քննադատության։ Բայց, եթե տարիներ շարունակ և հետևողականորեն այդպես չարվի, ապա այդ արատները երբեք չեն վերանա։

Պետք է անել այն, ինչ ճիշտ է երկրի համար, ոչ թե այն ինչ ուզում է «ժողովուրդը»։ Եվ դա պետք է անի կառավարությունը։

Ի դեպ, գտնվելով արտասահմանում դառնում ենք տեղացիներից էլ ավելի օրինապաշտ հենց այն պատճառով, որ գիտենք պատժվելու ենք»։



Նման նյութեր