Արծրուն Հովհաննիսյանի արձագանքը՝ Արթուր Աղաբեկյանի հայտարարությանը
Advertisement 1000 x 90

Արծրուն Հովհաննիսյանի արձագանքը՝ Արթուր Աղաբեկյանի հայտարարությանը

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է ռազմական, քաղաքական գործիչ Արթուր Աղաբեկյանի հայտարարությանը, թե «մեր ռազմական թատերաբեմում, ինչպես երեկ կործանիչ ավիացիան անելիք չուներ, այնպես էլ՝ այսօր չունի»։

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բազմաֆունցիոնալ օդուժի դերակատարության մասին բացասական գնահատականներ լսելը հատկապես ցավալի է ՀՀ ԶՈւ-երի նախկին ղեկավարներից, որոնք ունեն փառահեղ մարտական անցյալ, սակայն մյուս կողմից ոչ մի զարմանալի բան չկա…Կարծիքի իրավունք ունի ամեն մեկը, բայց մենք կառուցում ենք 21-րդ դարի բանակ»:



Նման նյութեր