«Ու՞ր եք, թավշյա հայրենասերներ». «Никол Думан» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ու՞ր եք, թավշյա հայրենասերներ». «Никол Думан»

«Որտե՞ղ են հայկական հեղափոխության ստեղծագործող ակտիվիստները:

Արտերկրից եկան, միացան ժողովրդին, բղավեցին, թե ինչքան են սիրում Հայաստանը, և թե որքա՜ն են ուզում ապրել ազատ և դեմոկրատական Հայաստանում: Ոմանք նույնիսկ Հայաստանի քաղաքացիություն խնդրեցին Փաշինյանից:

Բայց, գործնականում այլ բան ստացվեց: ԼԳՏԲ համառ պաշտպան Արսինե Խանջյանը քաղաքացիություն ստանալուց հետո վերադարձավ Կանադա: Սերժ Թանկյանը նույնպես, վերադարձավ ԱՄՆ և այլևս ձայն չի հանում…

Մի աղջիկ էլ՝ Հայաստանից, Ելենա-Երևանը, բղավում էր, թե ինչ լավ է, որ Սերժը հեռացավ, թե ինչ ծանր էր ապրում այս 20 տարիների ընթացքում, բայց հիմա երջանիկ է լինելու: Մեկնեց մշտական բնակության Ֆրանսիա, կարծես վերադառնալու մասին չի էլ մտածում:

Գրող Նարինե Աբգարյանը և արչվեստաբան Գայանե Բրեիովան Մոսկվայից եկան Երևան Սերժին մերժելու, խոստացան հայաստանյան բիզնեսում ներդրումներ անել… Գայանեն խոստացել էր մի ամսվա ընթացքում ռեստորան բացել, և… երկուսն էլ ծլկեցին Մոսկվա, ոչ մի ռեստորան էլ չբացվեց, հայրենադարձության ցանկություն էլ կարծես թե չկա: Նման օրինակները շա՜տ են…

Հը՛, ու՞ր եք, թավշյա հայրենասերներ: Ինչու՞ տուն չեք դառնում: Ներդրումներ չեք անում: Ինչու՞ եք Սերժ-Ռոբի 20 տարիներից հետո թռնում Ֆրանսիա: Հասաք չէ՞ ազատությանը: Ի՞նչ է ձեզ սպասվում Ֆրանսիայում: Հա, հիշեցի. Դրամաշնորհներ, Եվրոպայում ապրելու իրավունք, որպես երախտիք, որ օգնեցիք Սորոսին քանդել Հայաստանը»,- ֆեյսբուքյան էջում գրել է «Никол Думан» օգտատերը:

 



Նման նյութեր