Լիզա Ճաղարյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է նախօրեին տեղի ունեցած ողբերգությանը. «Մինչև վերջ կարդացեք։ Կնոջը ծեծել է այնքան, որ կինը մահացել է, հետո ոստիկանությունում խոստովանական ցուցմունք է տվել ու… ազատ է արձակվել։ Ա՛յ, էսպիսի մարդասե… անասնասեր ոստիկանություն ունենք։ Դե բա՝ հո 4000 դրամ գողացած չորս երեխայի մայր չի, որ մի քանի տարով ազատազրկեն։
Մինչև էս փչացած, անասնացած իրավական համակարգը գոնե մի քիչ փոխվի, տասնյակ տարիներ են պետք։
Իսկ մեր «ավանդական» ընտանիքներով հիացող «հայեցիներին» էլ ասեմ՝ շարունակեք մեծ-մեծ ու տափակ ճառեր ասել, որ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիր չկա, կնԳանն էլ ծեծըմ են, որովհետև սիրըմ են։(((»: