Հարց քաղաքացիներից` ի՞նչ է պետք հետազոտման ուղեգիր ձեռք բերելու համար. armlur.am
Advertisement 1000 x 90

Հարց քաղաքացիներից` ի՞նչ է պետք հետազոտման ուղեգիր ձեռք բերելու համար. armlur.am

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` եթե անձը դիմել է բժշկասոցիալական փորձաքննության մարմին եւ ցանկանում է լրացուցիչ հետազոտման ուղեգիր ստանալ, ապա ինչ պետք է անի նա: Ի՞նչ է պետք նման ուղեգիր ձեռք բերելու համար:

Անուշիկ Մանուկյան (69 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մանուկյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ լրացուցիչ հետազոտման ուղեգիր ստանալու համար անհրաժեշտ է` ա) ախտորոշման ճշտում, բ) հետազոտման հատուկ մեթոդների կիրառում պահանջող դեպքերում, գ) ներկայացված բժշկական հիմքերի հավաստիությունը ճշտել, դ) անհրաժեշտ կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալ: (Հիմք` Հայաստանի Հանրապետության կառավարության 02.03.06 թվականի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետ):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անձը համարվում է հաշմանդամ մինչեւ բժշկասոցիալական փորձաքննական որոշման մեջ նշված ժամկետին հաջորդող ամսվա 1-ը:

armlur.am