Պայքարը շարունակվում է. Հայ ստոմատոլոգները ցանկանում են շրջանառությանը համապատասխան հարկեր վճարել
Advertisement 1000 x 90

Պայքարը շարունակվում է. Հայ ստոմատոլոգները ցանկանում են շրջանառությանը համապատասխան հարկեր վճարել

Ստոմատոլոգիական կլինիկաների վճարած հարկերն անհամաչափ են ստացած եկամուտներին, բարձր հարկերը և դրանց բազմազանությունը զգալիորեն դժվարեցնում են ստոմատոլոգների կյանքը և բարձրացնում նրանց ծառայությունների արժեքը, պնդում է «Կառուցողական ստոմատոլոգիա» ՀԿ նախագահ Հովհաննես Գևորգյանը:

Հայ ստոմատոլոգների խոսքով՝ ահա արդեն քանի տարի է իրենք ստիպված են ե՛ւ յուրաքանչյուր բազկաթոռի համար հարկ վճարել (80 հազար դրամ), ե՛ւ եկամտահարկ: Ավելին՝ էլեկտրոնային առողջապահության ներդրումը նրանց կյանքն է՛լ ավելի է դժվարեցնում և լրացուցիչ ծախսեր ու խնդիրներ առաջացնում:

Ստոմատոլոգները ցանկանում են, որ վճարվելիք հարկատեսակները և հարկաչափերը լինեն ավելի խելամիտ: Կատարյալ կլիներ, եթե հարկերը շրջանառությանը համապատասխան լինեին, նշեց Հովհաննես Գևորգյանը:

Արդեն մի քանի ամիս հայ ստոմատոլոգները խոսում են հարկերի խնդրի մասին: Վերջին ակցիաներից և ցույցերից հետո նրանց խոստացել են, որ նոր Հարկային օրենսգրքում, որը հիմա մշակվում է, կփոփոխվեն նաև ստոմատոլոգիական կլինիկաների և կաբինետների հարկման մոտեցումները: Առայժմ առավել ակտիվ ստոմատոգոլոգները պատրաստվում են Առողջապահության նախարարություն ներկայացնել փոփոխությունների փաթեթ, որոնք կցանկանային տեսնել նոր Հարկային օրենսգրքում:

med.news.am