Կարմեն Դավթյան. «Օֆ, Վանո ջան․․․ ուժեղներն են մենակ իլում, իմ ախպեր, իմ գառ-ախպեր»
Advertisement 1000 x 90

Կարմեն Դավթյան. «Օֆ, Վանո ջան․․․ ուժեղներն են մենակ իլում, իմ ախպեր, իմ գառ-ախպեր»

Սերժի վախտ՝ վատ էր․
-Նիկոլը փրկիչ ա․․․
-Բա չե՞ք ասի՝ մի հատ․
-Ինչո՞ւ գեթ մեկ անգամ չանդրադարձավ
Վանոյի վերադարձի խնդրին․
-Կասե՞ք մի հատ․
-Ինչու երկու անգամ, երբ Արարարտ Զուրաբյանը բարձրացրեց այդ հարցը․
-Նիկոլը ոչ միայն չտվեց Վանոյի անունը․
-Այլեւ չասաց․
-Որ գիտեք, ժողովուրդ ջան, այ ագոռա․․․
-Վանոյին հանիրավի են մեղադրել․
-Էդ Ռոբի ու Սերժի վախտ․
-Ինչի մի հատ չասաց․
-Եթե անգամ արդար են դատել կամ չեն դատել․
-Վաղեմության ժակետն անցել ա․
-Գրող մարդա․․
-Հենց միայն իր օտար ափերի դեգերումով․
-Փոքր արագությունների, մանրամասն սիրելու էս երկրից,
-Իր էրեխեք-ընտանիքից, մեզնից, իր մոշի ու մոռի թփից էսքան տարի հեռու լինելը․
-Ամնենամեծ բանտ ու մեղադրանքն էր իր համար․
-Թողնենք գա․
-Էդ սերնդից՝ առանց էն էլ տղերքը սաղ գնացին՝
-Հրանտոն, Լեւոնը՝ Խեչոյան, Հրաչը Թամրազյան․․․
-Մարդ չի մնացել․
-Երկիր ենք, տուն ենք․
-Սխալա ա՞ արել․
-Մի էրկու էդքան էլ համակարգ ու երկիր ա կայացրել․
-Մեր Վանոն․
-Մեր գառ-ախպերիկը․
-Տաղանդավոր տող ա տվել էս տողի պակասից գժվող, խախտվող, լքվող երկրին․
-Էդ Վանոն, ինձ՝ Նիկոլիս՝ իր օրերում տեր ա կանգնել․
-Ասել ա՝
-Արարատ /օֆ, գրողեմ քեզ Այրարատ Միրզոյան, որ զանգում եմ, չես վերցնում/․
-Որ
– Արարատ Զուրաբյան՝ էդ էրեխուն՝ Նիկոլին, լավ նայի․
-Խաթրին չկպնեն․
-Մեր կողմերի խենթա․․ էրեխա յա․․ որբա ա․․
Հ․Գ․
-Նիկո՛լ, խիղճդ հանգիստ ես քնո՞ւմ․․
-Որ Վանոն դրսում հիվանդ, արդեն ծեր․․․
Էսօր ծնունդա տոնում․
-Էսօր էս երկրում ոչ բարով հեղափոխություն ա․
-Ու իր պահած տղեն․
-Երկիր ա քշում․․․
Հ․Գ․
-Օօ՜ֆ, հոգիս ցավում ա․․․
-Երկրիս համար էլ, գնացածների համար էլ, մնացածների էլ․
-Շնորհավո՛ր, Վանո ջան․
-Հիշո՞ւմ ես, ասում էի՝ չես իմանա․
-Ով՝ ում առաջ դուռը կբանա․
-Ասում էի՝
-Վանո՜ո՜ո՜, մենակ ես․
-Ասում էիր․
-Կարմեն Դավթյան, որ աչք ունենաս, կտեսնես՝
-Մենակ չեմ․․․
-Օֆ, Վանո ջան․․․ ուժեղներն են մենակ իլում․ իմ ախպեր․
-Իմ գառ-ախպեր

#Ափսոս_էր_երեխան_Նիկոլը

Կարմեն Դավթյան



Նման նյութեր