«Եթե չասեմ հիասթափեցնում է, ապա գոնե զարմացնում է տարբեր բնագավառներում գործող մասնագետների մղումը ԱԺ». Լաուրա Բաղդասարյան
Advertisement 1000 x 90

«Եթե չասեմ հիասթափեցնում է, ապա գոնե զարմացնում է տարբեր բնագավառներում գործող մասնագետների մղումը ԱԺ». Լաուրա Բաղդասարյան

Լաուրա Բաղդասարյանի հրապարակումը.

«Այս ընտրություններում էլ ցավոք գերխնդիրը մնում է ԱԺ-ում հայտնվելը։ Ինչպես նախկինում էր։ Հիմա էլ, դատելով այս օրերի միավորվելու ու բաժանվելու գործընթացներից, կապ չունի, թե որքան համադրելի են տարբեր լոկոմոտիվ ուժերի ու նրանց ցուցակներում տեղեր գրավող առանձին գործիչների, ամբողջ քաղուժերի հայացքներն ու մոտեցումները։ ԱԺ մտնելու տակտիկական այս կարճաժամկետ խնդիրը կլուծվի, բայց քաղաքական դաշտի առողջացման, բազմազանեցման և իրական կայացման մարտավարությունը նորից կմնա որպես լուսանցքում արված նշում։

Եթե չասեմ հիասթափեցնում է, ապա գոնե զարմացնում է տարբեր բնագավառներում գործող առանձին, այդ թվում ինձ անձնապես ծանոթ մասնագետների մղումը ԱԺ։ Մանավանդ, երբ դա հիմնավորում են Հայաստանի կայացմանն իրենց նպաստը բերելու որոշմամբ։ Կարծես թե մյուսները, որոնք իրենց գործին են մնալու ու շարունակելու են անել իրենց ամենօրյա աշխատանքը, հեչ Հայաստանի կայացմանը չեն էլ նպաստում։ Միգուցե հակառա՞կն է»։



Նման նյութեր