
Նարեկ Սամսոնյանը երեկ գրել է.
«Այսօր Վանոյի ծնունդն է
Երբ իշխանափոխությունը արդեն կայացած փաստ էր Հայաստանում, ես միամտաբար վստահ էի, որ երիտասարդ տարիքում Վանո Սիրադեղյանով ոգևորված և Վանոյի հետ գաղտնի հարցազրույցներ անող Նիկոլ Փաշինյանի առաջին քայլերից մեկը կլինի Վանոյին երկիր վերադարձնելը: Բայց ես սխալվում էի… Շնորհավոր ծնունդդ Վանիկ Սմբատիչ…
«Հիմա օրենքից խոսելը նույնն է, թե ավերիչ երկրաշարժի հաջորդ օրը կշտամբես քաղաքացիներին, որ փողոցը անցման տեղերով չեն անցնում:
Կամ նեղանաս քաղաքապետարանից, որ մյուս առավոտ զիբիլը ժամանակին չի տարել, երբ ողջ քաղաքն է դարձել աղբակույտ:
Հիմա գյադաների ժամանակն է:
Եվ մի կարճ ժամանակ էլ դեռ այդպես կլինի»»: