«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» կամ բոլորիս հայտնի «1000 դրամների հիմնադրամը» հայտարարում է, թե ամեն ամիս կոնկրետ ապրիլյան պատերազմի նահատակների ընտանիքներին հատկացնում է 200 000 դրամ: Սուտ է:
Հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ: Նահատակված զինվորի ծնողները, ստանում են հիվանդության կամ հաշմանդամության թոշակ ու դիցուք երկուսի գումարը միասին կազմում է 70 000 դրամ, և նահատակված զինվորի համար դիցուք 30 000 դրամ պարգևավճար (պայմանական թիվ եմ ասում): Այս հիմնադրամը այս գումարին, այսինքն 100 000 դրամին գումարում է 100 000 դրամ, որը դառնում է 200 000 դրամ ու հայտարարում, թե ընտանիքներին հատկցնում են 200 000 դրամ:
Ապրիլյան պատերազմում նահատակված զինծառայողների ընտանիքներ կան, որ ընդամենը 5000 դրամ են ստանում հիմնադրամից, բայց ներկայացվում է, թե 200 000 է: Այսօր շատ ծնողները զարմացած են, թե ինչո՞ւ են իրենց հիվանդության թոշակը գումարում հիմնադրամի հետ»:
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» կամ բոլորիս հայտնի «1000 դրամների հիմնադրամը» հայտարարում է, թե ամեն ամիս…
Gepostet von Կարեն Հովհաննիսյան am Dienstag, 13. November 2018