«Կարծում եմ, արգելքն այս հաղթահարված է, քանի որ արդեն բոլորս դիրքավորվել ենք մեր համապատասխան տեղերում»
Advertisement 1000 x 90

«Կարծում եմ, արգելքն այս հաղթահարված է, քանի որ արդեն բոլորս դիրքավորվել ենք մեր համապատասխան տեղերում»

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն կարելի է ասել, որ հեղափոխությունն հասել է իր տրամաբանական ավարտին, բոլոր արգելքները հաղթարահարված են, իսկ խոչընդոտները՝ չեզոքացված։

Իսկ դրանից կարելի է ենթադրել, որ մենք էլ արդեն իսկ կարող ենք դուրս գալ նոր իշխանություններին աջակցելու և խնայելու շրջափուլից՝ վերադառնալով այն դիրքերին, որտեղ ի սկզբանե եղել ենք։

Վերջին 3-4 ամիսներին ես կիսատ-պռատ եմ աշխատել, որովհետև աշխատել եմ հնարավորինս զերծ մնալ իշխանություններին սուր քննադատելու ու բոլոր անհամաձայնությունները բարձրաձայնելու գայթակղությունից։

Այլևս նոր իշխանություններին հակապետական բնույթի որևէ վտանգ չի սպառնում, իսկ հեղափոխության արդյունքներն էլ կասկածի չեն կարող ենթարկվել։ Նշանակում է, որ այլևս կաշկանդող հանգամանքներ չկան ու ես կարող եմ անցնել աշխատանքային իմ բնական պարտականությունների իրականացմանը։ Այսինք՝ իշխանություններն ու ընդհանրապես ամբողջ քաղաքական համակարգը, հանրային խնդիրներն ու մարտահրավերները այլևս լինելու են իմ ուշադրության կենտրոնում ։ Ու ես մամուլի ինձ հասանելի գործիքներով ազատ խոսելու եմ դրանց մասին՝ քննադատելով նույնիսկ ամենամտերիմ ընկերներին (Քննադատելը ինքնանպատակ չէ, պարզապես՝ ի գիտություն)։

Ամենն այս կյանքի կոչելու համար կային նաև այլ խանգարող հանգամանքներ։ Առաջին դժվարությունն այն է, որ չափազանց դժվար է քննադատել նախկին գործընկերներին, կոռեկտության ու քաղաքավարության խնդիր կա։ Կարծում եմ արգելքն այս հաղթահարված է, քանի որ արդեն բոլորս դիրքավորվել ենք մեր համապատասխան տեղերում ու պետք է զբաղվենք մեր աշխատանքով, նախկին գործընկերները՝ կառավարությունում ու ԱԺ-ում, իսկ ես՝ ժուռնալիստիկայի ոլորտում։ Բնական է, որ վաղ թե ուշ այս ոլորտները պետք է բախվեին իրար հետ։ Մի խոչընդոտ էլ կար, որն ամենաշատն էր ինձ խանգարում։ Քաղքենի կարծրատիպ կա․ երբ նախկին գործընկերներին քննադատում ես, մարդկանց թվում է, թե նեղացած ես ու վիրավորված։ Ինձ ճանաչողները գիտեն, որ ես հեռու եմ համանման պարզունակ մոլորություններից։

Հիմա անցնեմ բուն թեմային։ Քանի որ ես զբաղվում եմ ժուռնալիստիկայով, մասնավորապես՝ քաղաքական հրապարակախոսությամբ ու վլոգով, ապա նշանակում է, որ չեմ սատարում որևէ քաղաքական ուժի, որևէ կուսակցության անդամ չեմ ու մոտ ապագայում չեմ լինի, ինչպես նախկինում, ներկայումս նույնպես չունեմ քաղաքական ընկերներ ու բարեկամներ, բոլոր քաղաքական ուժերը հավասար դիրքերում են՝ վերլուծելու ու քննարկելու տեսանկյունից իհարկե։

Հասկանում եմ, որ շատերի համար սա անկարևոր նորություն է, բոլորը տարված են նախընտրական ցուցակների անակնկալներով, բայց, այնուամենայնիվ, ասեցի տեղյակ պահեմ, որ հետ չասեն, թե․ gorcic hanecin, abijnik mnac u qnnadatuma:

Շնորհակալություն»։

Արդեն կարելի է ասել, որ հեղափոխությունն հասել է իր տրամաբանական ավարտին, բոլոր արգելքները հաղթարահարված են, իսկ…

Gepostet von Կարպիս Փաշոյան am Mittwoch, 14. November 2018