Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի անվան շուրջ պատվիրված արշավի կծիկը քանդվում է
Advertisement 1000 x 90

Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի անվան շուրջ պատվիրված արշավի կծիկը քանդվում է

Վազգեն Արտաշեսյանի գրառումը. «Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի անվան շուրջ պատվիրված արշավի կծիկը քանդվում է։ Կարելի է անգամ եզրակացություններ անել, թե ովքեր էին պատվիրատուները, ու արդեն մեծ վստահությամբ կարելի է պնդել, որ Ադրբեջանի պատկան գերատեսչություններն են, որոնք որոշել են դիվերսիֆիկացնել իրենց գործիքակազմը, քանզի խավիարային դիվանագիտությունն ինքն իրենով չի տալիս մեր ոխերիմ հարևանների համար ցանկալի արդյունք։ Մեր հակառակորդը տեղային մասշտաբի գործողությունների է դիմում աշխարհի տարբեր ծայրերում, ու տվյալ դրվագում նպատակը մեկն է՝ պախարակել հետհեղափական Հայաստանի համբավը, որովհետև ակնառու է Հայաստան-Գերմանիա հարաբերություններում վերջին տարիներին գրանցված առաջընթացը, ու դա չի կարող չանհանգստացնել մեր հարևաններին, առավել ևս, երբ հարցի գինը Արևմտյան Եվրոպայի ամենաբազմամարդ պետության ու առաջին տնտեսության մասշտաբներում հակառակորդիդ վարկաբեկելն է։

Այստեղ, իհարկե, դեսպանի գործոնը շատ կարեւոր է, քանի որ Հայաստանի իմիջը և Հայաստանի մասին պատերացումները մեծապես ձևավորվում են հենց դեսպանի ու նրա կերպարի միջոցով, ուստի այս տրամաբանության մեջ հենց նա պետք է հարված ստանար։ Ի դեպ, ի պատիվ գերմանական կողմի պետք է նշել, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ պնդումներն անհիմն են, այսինքն՝ նյութը շինծու էր։ Մնում է՝ մենք դասեր քաղենք եւ, իհարկե, մեր դիվանագետներին ճիշտ գնահատենք, որովհետև այս որ գործիքի գուցե առաջին, բայց, վստահաբար, ոչ վերջին գործարկմանը ականատես եղանք»:



Նման նյութեր